ՌԴ Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի Ռազմական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը Հայաստանի և Ռուսաստանի կողմից համատեղ ՀՕՊ համակարգի ստեղծման վերաբերյալ իր մեկնաբանությունում ասել է, որ այդ համակարգը ուղղված է ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի դեմ, որը ՆԱՏՕ-ի անդամ է: «Մենք Թուրքիան դիտարկում ենք որպես ՆԱՏՕ-ի անդամ և հակառակորդ: Այդ պատճառով հարավային սահմանները ամրացնելը կենսական անհրաժեշտություն է»,- նշում է փորձագետը՝ փոխանցում է rueconomics.ru-ն։
Մի շարք փորձագետների կարծիքով՝ Թուրքիայում ավանդաբար լոյալ վերաբերմունք ունեն Հյուսիսային Կովկասի անօրինական արմատական խմբավորումների նկատմամբ: Բացի այդ՝ այժմ կասկած չկա, որ Էրդողանի կառավարության և ԴԱԻՇ-ի միջև կա առևտրային կապ:
Բացի այդ, հատկապես Թուրքիան է ակտիվորեն առարկում Սիրիայում Ռուսաստանի օդուժի գործողություններին: Այս նորությունները հատկապես կարևոր են դարձնում Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանական ոլորտի ինտեգրացիոն գործընթացները:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Հայաստանի լեռներում տեղի են ունեցել զորավարժություններ՝ ՀՕՊ համակարգերի և կործանիչների կիրառմամբ:
Պայմանական թշնամու վրա կրակ են բացել հրետանային «Գվոզդիկա» և «Գրադ» հրետանային համակարգերով: