Friday, 29 03 2024
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը

Հայաստանը մատների արանքով է նայում, իսկ տարածաշրջանին սպառնում է ահաբեկչական հրդեհը

«Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների էպիկենտրոնում այսօր Սիրիայի խնդիրն է, և սեպտեմբերի 30-ից սկսած՝ ռուսական ռազմական գործողությունները և դրա հետևանքները: Ասադի այցելությունը կարող է ունենալ մի քանի մոտիվներ: Թե ինչպես կզարգանան դրանք, որոշ առումով կիմացվի վաղը՝ Քերի և Լավրով հանդիպման ժամանակ,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ռուս-հայկական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Ըստ Արման Նավասարդյանի՝ Ռուսաստանը գնում է ռիսկի՝ նկատի ունենալով 20 միլիոնանոց մուսուլմանական համայնքը. «Ահաբեկչական վտանգը առանց այդ էլ կախված է եղել Ռուսաստանի գլխին: Հյուսիսային Կովկասում իսլամը կոնսերվացված է: Այս օրերին նկրտումներ կան. վերադարձ դեպի Վրաստան և Ադրբեջան: Մյուս կողմից շատ լարված է իրավիճակը Աֆղանստանում, Պակիստանում: Իսկ Հայաստանում քաղաքական միտքը կարծես թե մատների արանքով է նայում այս ամենին, մտածելով, որ նրանք հեռու են: Նախ՝ հեռու չեն: Սիրիայի թատերաբեմը մեզնից 280կմ է ընդամենը հեռու: Երկրորդը՝ ամբողջ մեր շրջապատը. եթե Իրանի նման երկիր կա, որի վրա մենք կարող ենք ֆորսմաժորային հույս դնել, որովհետև այնտեղ շիաներ են, հենց Ադրբեջանը, որը մեր թշնամին է, ինքն է վտանգի տակ: Եթե այնտեղ առաջանա այնպիսի իրավիճակ, ինչպիսին Սիրիայում է, մենք պարզապես կկանգնենք հրդեհի առաջ»:

Արման Նավասարդյանը նշեց նաև, որ Հայաստանը չի կարող անմասն մնալ միջազգային իրադարձություններից, որքան էլ դրանք մեզանից հեռու թվան. «Այսօրվա աշխարհն այնքան է փոքրացել և այնքան է գլոբալացվել, որ ասել, թե աշխարհի այն ծայրում կատարվող իրադարձությունները մեզ հետ առնչություն չունեն, դա պարզապես քաղաքական կարճատեսություն կլինի»:

Արտակարգ և լիազոր դեսպանի դիտարկմամբ՝ ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունը մեզ չի կարող ինչ- որ օգուտ բերել: Նա նաև ընդգծեց, որ Ռուսաստանի գործողությունները հիմնականում երկու նպատակ են հետապնդում. Ռուսաստանը ցանկանում է հենց բնում խեղդել վտանգը, բացի դրանից՝ Ռուսաստանը մտնում է Մերձավոր Արևելք:

Արման Նավասարդյանն իրեն համարում է չափավոր լավատես և կարծում է, որ «եթե երկու խոշոր պետություններ՝ ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարողանան գալ ընդհանուր հայտարարի, այդ դեպքում, թերևս, հնարավոր կլինի այդ ժանտախտի ճանապարհը փակել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում