Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Մեծ խաղ է ընթանում. հիմա շատ բան կախված է Հայաստանից»

Եվրամիության հետ բանակցությունները Հայաստանին մանևրելու հնարավորություն են տալիս, և հիմա շատ բան կախված է հենց Հայաստանից: Այս կարծիքին է ռուս քաղաքագետ, «Քաղաքական փորձագիտական խմբի» ղեկավար Կոնստանտին Կալաչևը:

Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի խորհուրդը, հիշեցնենք, հոկտեմբերի 12-ին մանդատ էր տվել Եվրահանձնաժողովին` նոր իրավական հիմքի վրա Հայաստանի հետ բանակցություններ սկսելու համար: Նոր փաստաթուղթը փոխարինելու է Եվրամիության և Հայաստանի միջև ժամանակին կնքված Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրին: Եվ քանի որ Հայաստանն այդպես էլ չստորագրեց ԵՄ-ի հետ Ասոցացման և խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը, որը շատ ավելի խորը քաղաքական և տնտեսական համագործակցություն էր նախատեսում Եվրոպայի հետ, այժմ Երևանը պիտի գտնի համագործակցության այնպիսի շրջանակ, որը չի հակասի Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) առջև Հայաստանի ստանձնած պարտավորություններին:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով թեմայի շուրջ՝ Կոնստանտին Կալաչևն ասաց. «Ակնհայտ է, որ ԵՄ-ն կողմնակից է Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցության հետագա զարգացմանը և ամրապնդմանը «Արևելյան գործընկերության»՝ փոխադարձ շահ ներկայացնող բոլոր ոլորտներում: Բանակցությունների մեկնարկը նախատեսված է մինչև տարվա վերջ: Նոր փաստաթուղթը, որը պետք է ստորագրվի բանակցությունների ավարտին, թույլ կտա Հայաստանին համագործակցել ԵՄ-ի հետ մի ձևաչափով, որը չի խոչընդոտի երկրի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ):

Հայաստանը մանևրելու տարածություն է ստանում: Ինչպես հայտնի է, Երևանը 2013թ. նոյեմբերին Վիլնյուսի գագաթնաժողովին պետք է ստորագրեր ԵՄ-ի հետ Ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը: Սակայն դրանից ընդամենը երկու ամիս առաջ Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանը անդամակցելու և եվրասիական ինտեգրացիային մասնակցելու ցանկության մասին: Ավելի ուշ Հայաստանը միացավ ԵՏՄ-ին: Բայց խնդիրն այն է, որ հայ հանրության մի մասի համար առաջվա պես տեսանելի չեն այդ անդամակցության օգուտները: Դա ինչ-որ չափով հարկադրաբար կատարված քայլ էր: Այժմ Հայաստանի ղեկավարությունը նոր փոխանցում է ստանում ԵՄ-ից: Կընդունի, թե ոչ՝ հարցրեք պարոն Սարգսյանին»:

Հնարավո՞ր է, որ Մոսկվան այս անգամ էլ խոչընդոտի Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը: Պատասխանելով այս հարցին՝ Կալաչևն ասաց, որ Ռուսաստանը հիացած չէ Հայաստան-ԵՄ հարաբերություններով, բայց եթե համաձայնագիրը չի խախտում ԵՏՄ-ի կանոնները, դեմ լինելու բան էլ չկա. «Ես չէի ցանկանա Մոսկվային դարձնել հրեշ Հայաստանի ապագայի հարցում: Հոգեբաններն այդպիսի ռեակցիան անվանում են փոխանցում և փոխարինում: Ամեն ինչ Հայաստանի հասարակության ձեռքերում է: Մոսկվան պաշտպանում է իր շահերը, և դա նորմալ է: Տարօրինակ կլիներ, եթե հակառակը լիներ: Ըստ երևույթին, Երևանն էլ իր շահերը պետք է պաշտպանի: Դրանք ինչ-որ տեղ համընկնում են Ռուսաստանի հետ, ինչ-որ տեղ էլ գուցե տարբերվում: Ամեն դեպքում, Եվրոպայի հետ համագործակցությունը Հայաստանի ինքնիշխան ընտրության հարցն է: Ի դեպ, նախագահ Պուտինը միշտ խոսում է ԵՏՄ-ի և ԵՄ-ի համագործակցության անհրաժեշտության և այս երկու կառույցների աստիճանական ինտեգրման հնարավորության մասին»:

Մեր զրուցակիցը հարցը քննարկեց նաև տարածաշրջանային զարգացումների համատեքստում՝ կարծիք հայտնելով, որ ընդհանրապես այսօր Մեծ Կովկասում շատ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում:

«Ակտիվացել է ամեն ինչ: Հարավային Օսիայի ղեկավարը կոչ է անում հանրաքվե անցկացնել ՌԴ-ին միանալու համար: Ադրբեջանն ակտիվացել է Լեռնային Ղարաբաղի հարցում: Մեծ խաղ է ընթանում: Հիմա շատ բան կախված է Հայաստանից: Երկու աթոռի վրա նստելն այնքան էլ հարմար չէ, բայց խելոք գառը, ինչպես ասում են, երկու մոր կաթ է ուտում»,- նշեց Կոնստանտին Կալաչևը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում