ԱՄՆ զինված ուժերի Շտաբների ղեկավարների կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը հայտարարել է, որ Կատարում ԱՄՆ կենտրոնական միասնական հրամանատարության ռազմաօդային գործողությունների կենտրոնը հանդես կգա որպես Ռուսաստանի հետ շփման ալիք Սիրիայում ավիապատահարների դեպքում: Այս մասին ասվում է Պենտագոնի պաշտոնական կայքում հաղորդագրության մեջ:
«Ես կուզենայի ընդգծել, որ դա արվում է ո՛չ գործողությունների կոորդինացիայի (Ռուսաստանի հետ), ո՛չ վիճելի հարցերը հարթելու, այլ տարածաշրջանում գործողությունների անվտանգ իրականացման ապահովման համար»,- հայտարարել է Դանֆորդը Իրաք իր այցի ժամանակ:
Երեքշաբթի Ռուսաստանը և ԱՄՆ-ը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որը նկարագրում է Սիրիայի երկնքում թռիչքների կանոնները պատահարներից խուսափելու համար: