«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով ոստիկանությունը հայտնաբերել է այսօր առավոտյան «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Սամսոն Ղազարյանի վրա հարձակված տղամարդուն։ Նա այս պահին ոստիկանության Արաբկիրի բաժնում բացատրություն է տալիս։
Մեր տեղեկություններով երիտասարդի անունը Բակուր է։
Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին միայն որ անձը հայտնաբերվել է, սակայն հրաժարվեցին լրացուցիչ տեղեկություններ հայտնել։ Մասնավորապես, թե ինչն է եղել հարձակման դրդապատճառը։