«Իրանը և Հայաստանը քաղաքական դաշտում շատ լավ հարաբերություններ ունեն, բայց առևտրատնտեսական դաշտում մի քիչ ավելի ցածր մակարդակի հարաբերություններ են, ինչը չի գոհացնում և՛ Հայաստանին, և՛ Իրանին: Դրա համար ցանկություն կա զարկ տալ միասնական առևտրատնտեսական համագործակցությանը,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հայաստանում ԻԻՀ դեսպանատան առևտրատնտեսական բաժնի խորհրդական Հմայակ Ավետիսյանը:
«Իրանցի գործարարները Հայաստանի ներդրումային դաշտին ծանոթ չեն, նրանք մի քիչ ակնկալիքներ ունեն, որ հատուկ արտոնություններ տրվեն իրենց, որ գան և համագործակցեն հայ գործարարների հետ»:
Իրանից էժան գազ ներմուծելու հնարավորության հետ կապված հարցին ի պատասխան Հ. Ավետիսյանը նշեց, որ Իրանը իր գազը միջազգային գնով է առաջարկում հարևաններին, և հավելեց. «Մի գուցե հատուկ գնով կտա հարևաններին, չեմ բացառում: Դա փոխադարձ համաձայնության կարիք ունի, բայց եթե մի հարևանին էԺան գազ տա, ապա մյուս հարևաններն էլ կակնկալեն նույնը»: