Մաշտոցի պուրակում ընթանում է Օքսֆամի և «Հարթակ» փորձի փոխանակման առաջին փառատոնի համատեղ միջոցառումը՝ «Առողջ սնունդ՝ հասանելի բոլորին» խորագրի ներքո:
Միջոցառմանը ներկայացված են գյուղական համայնքների բերքը, ուտեստները, շեշտը դրված է հատկապես սահմանամերձ համայնքների մթերքների իրացման վրա: Փառատոնին կան նաև մի շարք ռեստորանների տաղավարներ, որոնք իրենց ուտեստները պատրաստում են գյուղական համայնքներից ձեռք բերած էկոլոգիապես մաքուր մթերքներով:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Օքսֆամ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ, պարենային անվտանգության ծրագրի պատասխանատու Ալեքսեյ Պետրոսյանը նկատեց, որ գրասենյակի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կա մշակված Գյուղի և գյուղատնտեսության 2015-2025թթ. կայուն զարգացման ռազմավարության ծրագիր: Ռազմավարության ծրագրի մեջ ներառված են գյուղատնտեսության ապահովագրության հիմնական մոդելները:
Մանրամասները՝ տեսանյութում: