Անդրադառնալով այն խնդրին, թե արդյոք նորմալ է Ազատության հրապարակը խաղահրապարակի եւ տոնավաճառի վերածելը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն ասաց. «Ի՞նչ, չի՞ կարելի նման բաներ անել, ես շատ երկրներում նմանատիպ տեղերում նմանատիպ երեւույթներ տեսել եմ»:
Այդուամենայնիվ, Արմեն Հարությունյանը մտավախություն ունի, որ տոնավաճառը եւ խաղահրապարակը կարող են որպես պատրվակ օգտագործել՝ Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու հայտերը մերժելու համար, սակայն իրավաբանորեն լուծում չի գտնում:
Ի դեպ, Արմեն Հարությունյանն այցելել է Ազատության հրապարակում գտնվող տոնավաճառ, սակայն գնումներ չի կատարել: