Friday, 29 03 2024
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞

«Կա մեծ պոտենցիալ և մեծ հեռանկար»․ հայ-իրանական ռազմավարական նշանակության ծրագրերը կքննարկվեն Թեհրանում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արման Խաչատուրյանը:

– Պարոն Խաչատուրյան, կարո՞ղ եք ասել, թե հիմա կոնկրետ ինչ ծրագրեր են նախատեսվում իրականացնել Իրանի հետ:

– Տեղի է ունենում մեծ բովանդակային քննարկում՝ ռազմավարական ուղղությունների շրջանակներում: Իսկ ռեալ բովանդակային՝ ենթակառուցվածքներ, էներգետիկա, ծառայություններ, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն և այլ ծրագրերը նախատեսվում են քննարկել մեկ ամսից Թեհրանում, որտեղ հայ գործարարների մեծ պատվիրակություն է մեկնելու:

– Հայաստանն Իրանին ի՞նչ ծրագրերի կամ համագործակցության համար կարող է հետաքրքրել:

– Կան նոր ծագած իրողություններ, և առաջինն այն հեռանկարն է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանվելու են, ինչը նշանակում է հսկայական մուտքի հնարավորություն ոչ միայն հայաստանյան, այլ նաև ոչ հայկական ծագում ունեցող այն բոլոր ընկերությունների համար, որոնք կարող են օգտվել մեր գործարար միջավայրի հնարավորություններից՝ հիմնադրվելով Հայաստանում և սպասարկելով իրանական շուկայում: Երկրորդը՝ Հայաստանն Իրանի համար կարող է գործնական կամուրջ հանդիսանալ դեպի եվրոպական շուկաներ, քանի որ մենք եվրոպական շուկայի հետ ունենք գրեթե ազատ առևտրի ռեժիմ հայկական ծագմամբ 6400 ապրանքների համար: Մենք գտնվում ենք նաև ԵՏՄ շուկայում, որտեղ առանց մաքսատուրքերի հնարավորություն ունենք արտահանել ոչ միայն հայաստանյան ծագում ունեցող ապրանքատեսակներ, այլև կարող ենք ԵՏՄ շուկայից՝ մասնավորապես Ռուսաստանից, առանց մաքսատուրքերի արտադրական գործունեությունը կազմակերպելու համար հումք ներմուծել: Այսինքն՝ շահը երկկողմանի է, և դա հիմա պետք է կոնկրետ ձևաչափի, կոնկրետ բովանդակության և գործիքակազմի մեջ, որպեսզի այն դառնա իրականություն: Մեր պատվիրակությունը նոյեմբերին Իրանում իրանցի գործընկերների հետ կքննարկի կոնկրետ առարկայական ծրագրեր ո՛չ միայն առևտրային ռեժիմների ու բիզնես միջավայրի վերաբերյալ, այլ նաև կքննարկի առևտրի ու ներդրումների խթանման, ընդլայնման հնարավորությունները:

– Իրանցի գործարարները դժգոհեցին Հայաստանի մաքսային, հարկային պայմաններից: Այդ դեպքում ինչպե՞ս պետք է երկկողմանի ներդրումների ու բիզնեսի ընդլայնման ծրագրեր իրականացվեն:

– Մեր բիզնես միջավայրը շարունակ կատարելագործվում է, և այս ֆորումը համարենք նաև մեկ փորձ՝ լսելու մեր գործընկերների կարծիքները, լսելու նրանց խնդիրները, որպեսզի դրանց լուծումներ տրվեն:

– Հայաստանը Իրանի համար կարո՞ղ է դառնալ դեպի ԵՏՄ շուկա դուրս գալու համար տարանցիկ կամ միջնորդ երկիր:

– Այո՛, դարպաս ոչ միայն դեպի ԵՏՄ, այլ նաև դեպի եվրոպական շուկաներ:

– Իսկ Ռուսաստանն Իրանին չի՞ խանգարի Հայաստանի միջոցով դեպի Արևմուտք առևտրաշրջանառություն իրականացնել:

– Ինչպես արդեն նշեցի, 6400 հայկական ծագմամբ ապրանքատեսակներ ազատ մուտք ունեն դեպի ԵՄ շուկաներ: Հայաստանը, միևնույն ժամանակ, անդամ է ԵՏՄ-ին: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանն օգտվում է չորս ազատությունից՝ ապրանքատեսակների, ծառայությունների, կապիտալի և մարդկանց ազատ տեղաշարժի ազատություններից: Եվ հայաստանյան ծագում ունեցող ցանկացած ապրանքատեսակ ազատ և անարգել մուտք ունի ԵՏՄ շուկա:

– Դուք Իրանի հետ հարաբերությունների հեռանկարն այնպես գունավոր նկարագրեցիք, որ կարծես թե Հայաստանը շուտով վագրային թռիչքներով զարգանալու է:

– Ես ասացի, որ կա մեծ պոտենցիալ և մեծ հեռանկար, ու դրանցից մենք օգտվելու ենք, և դուք շատ շուտով դրա արդյունքները կտեսնեք:

– Իսկ ներքին սպառման համար Իրանից գազ ներկրելու, Իրան-Հայաստան երկաթգիծ կառուցելու կամ նավթավերամշակման գործարանի նման մեծ ծրագրերը քննարկվո՞ւմ են, թե՞ դրանք մեզ համար դեռ երազանք են մնում:

– Նոյեմբերի 9-10-ը ես ձեզ հրավիրում եմ մասնակցելու Թեհրանում կայանալիք բիզնես-համաժողովին, այնտեղ այդ բոլոր խնդիրները մեկ առ մեկ քնարկվելու են:

– Իրանը պատրա՞ստ է ներդրումներ կատարել այդ ծրագրերում, կամ Հայաստանը ունի՞ ներդրումների համար համապատասխան հնարավորություններ:

– Այո՛: Մենք ամեն ինչ անելու ենք, որ յուրաքանչյուր ծրագիր դառնա իրականություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում