Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մեր հավաքականում ոչ ոք Հայաստանի պատիվը գումարով չէր վաճառի․ Լևոն Պաչաջյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը, ով ներկայում հանդես է գալիս շվեդական «Արամեիսկա» ակումբում, պատասխանել է 1in.am Sport-ի հարցերին։

Ինչպե՞ս կմեկնաբանեք հավաքականի ելույթը «Եվրո-2016»-ի ընտրական փուլում։ Միակ թիմն էինք խմբում, որը հաղթանակ չուներ։

Մեկնաբանելու շատ բան չկա։ Արդյունքներն իրենք իրենց մասին ամեն ինչ ասում են։ Ձախողվեց մեկնարկը, և այդպեսել ֆուտբոլիստներն ու մարզիչները չկարողացան վերգտնել իրենց խաղն ու ու մինչև վերջ այդպես էլ շարունակվեց։ Պետք է հետևություններ անել և աշխատել նույն սխալները չկրկնել հետագայում։

Հայաստան – Ալբանիա խաղից հետո տեղեկություններ են շրջանառվում, որ այն եղել է պայմանավորված։ Չնայած՝ ասեկոսեներ են, այդուհանդերձ՝ մեծ աղմուկ է բարձրացել։ Ծանոթ եք տղաներին, խաղացել եք հավաքականում՝ նաև ներկայիս կազմից որոշ ֆուտբոլիստների հետ։ Ի՞նչ կարծիք ունեք շրջանառվող լուրերի մասին։

Միանշանակ համոզված եմ, որ ոչ ոք նման արկածախնդիր և պատվազուրկ քայլի չէր գնա և Հայաստանի պատիվը գումարով չէր վաճառի։ Ֆուտբոլիստներից շատերին գիտեմ և նրանցից ոչ ոք նման բանի ընդունակ չէ իմ պատկերացմամբ և համոզմամբ։

Ռոման Բերեզովսկին հայտարարեց, որ մեր ֆուտբոլիստները չէին կարող խաղ վաճառել։ Հավանակա՞ն եք համարում տարբերակը, որ այս ասեկոսեները սերբական մամուլը տարածել է միտումնավոր՝ ալբանացիների հետ մեկտեղ վնասելով նաև մեր թիմին։

Նախ եկեք տեսնենք թե ով է այդ ասեկոսների հեղինակը։ Սերբական որոշ լրատվամիջոցներ… Այդտեղ, կարծում եմ՝ ամեն ինչ պարզ է։ Եթե վերլուծենք, ապա պարզ կլինի, որ սերբերը նման տեղեկություն տարածելով ոչ թե «ֆեյր փլեյի» կանոներով են առաջնորդվում և ուզում են բացահայտել «անբարեխիղճ» երկու թիմերի արարքները, այլ իրեց ձեռնտու է, որ ալբանացիների վերաբերյալ հետաքննություն սկսվի այն հույսով, որ եթե նրանց որակազրկեն, ապա նրանք հնարավորություն կստանան հայտնվել փլեյ-օֆֆում։ Էժանագին քայլ, ձախողված մրցաշրջանը ինչ-որ հրաշքով փրկելու փորձ։ Որոշ ժամանակ անց կտեսնեք, որ հետաքնություն կլինի և նման լուրերը կհերքվեն։ Համոզված եմ։

«Մունդիալ-2018»-ի ընտրական փուլից առաջ մի շարք խորքային խնդիրներ կան։ Որո՞նք եք համարում առաջնայինը խնդիրներից ու որո՞նք են դրանց լուծումները։

Կարծում եմ՝ առաջնայինը մարզչի հարցն է և ինչ նպատակ է հետապնդելու Հավաքականը։ Կան նաև կադրային խնդիրներ։ Ինչպես տեսանք, պահեստային նստարանի կարճ լինելու պատճառով մենք շատ կորուստներ ունեցանք թե՛ խաղային որակական առումով թե՛ վերջնական արդյունքների հաշվարկում։ Լուծումները, կարծում եմ՝ մեծ գումարների հետ է կապված։ Եթե ՀՖՖ-ն որոշի, որ այսօր և այստեղ պետք է հարցերը լուծել և դուրս գալ Մունդիալի եզրափակիչ, ապա պետք շատ թանկ վճարի փորձառու և անունով մարզիչ հրավիրելով։ Եվ, իհարկե, պետք է կադրային խնդիրները լուծել։ Մրցակցություն է պետք հավաքականում, այլապես լճացում է գնում, և որոշ ֆուտբոլիստներ զգալով, որ մրցակցությունից դուրս են, առանձնապես չեն տրվում խաղերին և մարզումներին։

Ի՞նչ հատկանիշներով օժտված մարզիչ եք տեսնում մեր հավաքականի ղեկին։ Կխնդրեմ նշեք անուններ։

Կարծում եմ առաջնայինը հոգեբանորեն պատրաստելու ունակություններով մարզիչ է պետք։ Այսօր բոլորն էլ գիտեն տակտիկա, տեխնիկա, որ դրվագում որտեղ պետք է վազել, որ ֆուտբոլիստին է ավելի վտանգավոր և այլն… Մեզ պետք է մարդ ով կկարողանա հավատ ներշնչել ֆուտբոլիստներին և թիմին տանել դեպի հաղթանակ։ Եվ, իհարկե, գրագետ և սառը դատողությամբ մարզիչ, ով կկարողանա ըստ մրցակցի և խաղային դրվագի տակտիկա փոխել, անել ճիշտ վերլուծություններ և ճկուն համակարգ ստեղծել՝ չվախենալով կտրուկ փոփոխություններից՝ թե՛ կազմի, թե՛ տակտիկայի առումով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում