Վենետիկի կոոպերատիվի նախագահ Լուիջի Գարիցոն դարձել է քաղաքում աաջին հիբրիդ տաքսիի սեփականատերը, որն աշխատում է և վառելանյութով, և էլեկտրականությամբ:
Նման տաքսիից աղմուկն ու աղտոտվածությունն ավելի քիչ է:
Նավակի նախատիպի հիմքում Rivolli քաղաքային տաքսիի վերափոխված տարբերակն է:
Նման նավակը կունենա 6 մարտկոցից բաղկացած էլեկտրական շարժիչ: Մարտկոցների լիցքավորումը բավականացնում է երկու ժամ, իսկ էներգիան էլեկտրականից վառելանյութի փոխել հնարավոր է լծակի միջոցով: