Prada իտալական Նորաձևության տունն Իտալիայի Միլան քաղաքում բացել է իր սեփական հրուշակեղենի տունը: Այս մասին գրում է Kedem-ը:
Հրուշակարանը զբաղեցնում է 120 քառ․մետր տարածք Monte Napoleone փողոցում գտնվող պատմական շենքում: Գնորդները կարող են փորձել ձեռքով պատրաստված թխվածք, կրուասաններ, թխվածքաբլիթներ և շոկոլադե կոնֆետներ:
Հատուկ դրա համար Prada-ն գնել է իտալական Pasticceria Marchesi ցանցի ակցիաների 80 տոկոսը: Խանութը ձևավորել է ճարտարապետ Ռոբերտո Բաչոկին: