Wednesday, 24 04 2024
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը

Ամենահին և ամենավտանգավոր [ղարաբաղյան] հակամարտությունը կրկին արթնանում է. Թոմ դը Վաալ

Ղարաբաղը կրկին դառնում է անկարգության այն շղթայի ևս մեկ օղակը` որտեղ մասնակցում է Ռուսաստանը, բայց պատասխանատվություն չի կրում:

«Ամենահին և ամենավտանգավոր հակամարտությունը նախկին Խորհրդային Միության տարածքներում` Լեռնային Ղարաբաղը, կրկին արթնանում է»,- գրում է բրիտանացի լրագրող, ժամանակակից Անդրկովկասի հետազոտությունների հեղինակ և Carnegie Europe-ի ավագ գիտաշխատող Թոմ դը Վալը Politico-ում:

Կրակի դադարեցման մասին 1994 թվականի համաձայնությունը գտնվում է ուժեղ ճնշման տակ, նշում է նա: Հրթիռներն անձրևի նման թռչում են հայ-ադրբեջանական սահմանում և Ղարաբաղից արևելք կրակի դադարեցման գոտում: Միայն վերջին շաբաթվա մեջ սպանվել է մոտ տասը մարդ: Խոսել մեծամասշտաբ պատերազմի վերսկսման մասին, որը 90-ականներին ընթացել է երեք տարի շարունակ, դեռևս վաղ է, սակայն Բաքվում և Երևանում ղեկավարներն ակտիվորեն զբաղեցնում են ռազմատենչ դիրքեր, որից դժվար կլինի դուրս գալ:

Բանը «Ռուսաստանի ձեռքում» չէ, շարունակում է հեղինակը, չնայած նրա պահվածքը կարևոր դեր է խաղում: Կովկասի վտանգը կայանում է նրանում, որ ոչ ոք ամբողջությամբ պատասխանատվություն չի կրում: Ղարաբաղը դառնում է անկարգության շղթայի ևս մեկ օղակ` սկսած Ուկրաինայից և վերջացրած Սիրիայով, որտեղ մասնակցում է Ռուսաստանը, բայց դրա համար պատասխանատվություն չի կրում:

1994 թվականին, մարտերի ավարտից հետո, ղարաբաղյան հակամարտությունն այդպես էլ երբեք «չսառեցվեց», նշում է Վալը: Վերջին երկու տարիներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր երկիրը վերածել է ընդլայնված Եվրոպայի ավելի հեղինակավոր պետության: Միաժամանակ ուժեղացնելով ռազմատենչ քարոզչությունը, հայերին հրապարակայնորեն անվանում է «ֆաշիստներ» և «ահաբեկիչներ»: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես սրել է քաղաքական քարոզչությունը և սեպտեմբերի 26-ին կտրականապես հայտարարել, որ Ղարաբաղը հանդիսանում է «Հայաստանի անբաժանելի մասը»:

Մոսկվան չի կարող իր կամքը պարտադրել այդ երկրներից ոչ մեկին, հատկապես՝ այնպիսի կարևոր հարցում, ինչպես Ղարաբաղն է: Այնուհանդերձ, նա այդ երկրներից յուրաքանչյուրին զենք է վաճառում և ջանում է շահել նրանց հակամարտութունից: Դրանով Ռուսաստանը անկայունացնում է այն խաղաղությունը, որին հասել են միջնորդները 1994 թվականին:

«Այսօր, Կովկասը թվում է ավելի անկայուն և անկանխատեսելի, քան այն եղել է երկար տարիների ընթացում»,- եզրակացնում է փորձագետը: Վերջին հայ-ադրբեջանական մարտերը բարձրացնում են այն բանի ռիսկը, որ սխալ հաշվարկի արդյունքում լուրջ միջադեպ տեղի կունենա, որը կսադրի հերթական ոչ մեծ պատերազմ, ինչը ոչ ոք չի ցանկանում, և որից կողմերից ոչ մեկը պատրաստ չէ դուրս գալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում