Իտալական «Ինտեր»-ը մտադիր է հզորացնել թիմի հարձակման գիծը, տեղեկացնում է Mediaset-ը:
Ըստ աղբյուրի՝ իտալական ակումբը մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խեսե Ռոդրիգեսի տրանսֆերը:
Իսպանացին, ամենայն հավանականությամբ, կարող է լքել «Ռեալ»-ը, քանի որ «արքայական ակումբ»-ի ներկայացուցիչները չեն պատրաստվում թիմում պահել նրան:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Խեսեի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուս»-ը: