Իտալական «Նապոլի»-ի հարձակվող Խոսե Կալյեխոնն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մերժել է իր տրանսֆերը գնել փորձող բոլոր ակումբներին, տեղեկացնում է Tuttomercatoweb-ը:
«Խոսեն բազում առաջարկներ է ստացել, սակայն թիմի գլխավոր մարզչի հետ խոսելուց հետո հրաժարվել է բանակցել այլ ակումբների հետ: Կալյեխոնը պատրաստ է մնալ «Նապոլի»-ում»,- հայտարարել է գործակալը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կալյեխոնի ծառայություններով հետաքրքրված էր Մադրիդի «Ատլետիկո»-ն: