Տորոնտոյի գազանանոցը հայտարարել է Չինաստանից վարձակալությամբ վերցված պանդայի` երկու քոթոթ լույս աշխարհ բերելու մասին: Էր Շուն անունով պանդան երեքշաբթի վաղ առավոտյան երկու ձագ է լույս աշխարհ բերել՝ յուրաքանչյուրը 200 գրամից քիչ քաշով: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հայտարարությունում ասվում է, որ դրանք Կանադայում ծնված առաջին պանդաներն են: Չնայած որ մայրն ու ձագերն իրենց լավ են զգում` մի քանի ամիս նրանք կմնան կենդանաբանական այգու ծնարանի բաժնում: Քոթոթների հայրը դեռևս պարզ չէ, քանի որ արհեստական բեղնավորում արվել է 3 արու պանդաների սերմերից: