ԱՄՆ Օհայո նահանգի բնակիչ Ռոման Անթվուդը կեղծել է իր 3 տարեկան որդու մահը մոտոցիկլետի վթարի ժամանակ, որպեսզի վախեցնի երեխայի մորն ու միջադեպը տեսագրի: Այս մասին հաղորդում է Daily Mail Online-ը:
YouTube-ում հայտնի 32-ամյա կատակերգուն նախապատրաստել էր հեռակառավարման վահանակով կվադրոցիկլետը, պայթուցիկ սարքը և տիկնիկը` հագնված ինչպես իր որդին: Այն բանից հետո, երբ Անթվուդը և նրա կինը տղային կվադրոցիկլետի վրա են նստեցրել, կատակերգուն շեղել է մոր ուշադրությունն ու որդուն փոխարինել մանեկենով:
Սարքավորումը շարժվել է տեղից, մեծ արագությամբ անհետացել տեսադաշտից, որից հետո պայթյուն է որոտացել, որի բոցը 9 մետր վերև է բարձրացել:
Պայթյունի տեսագրությունն ու մոր արձագանքը ամերիկացին հրապարակել է YouTube-ի իր ալիքում: Երկու օրվա ընթացքում Blowing up my kid PRANK!! տեսահոլովակը ավելի քան 4.5 մլն դիտում է հավաքել: