Համացանցում հայտնվել է տեսագրությունն այն պահի, թե ինչպես է օձը խլում GoPro տեսախցիկը և այն կիրճ քաշ տալիս: Տեսագրությունը տեղադրվել է Facebook-ում և մի քանի օրվա ընթացքում ավելի քան 780 հազար դիտում հավաքել:
Տեսագրությունը նկարահանել է Մայքլ Դելանին: Նա թունավոր բոժոժավոր օձերին «հանդիպել է» ԱՄՆ Մոնտանա նահանգում և որոշել նրանց տեսագրել GoPro տեսախցիկով: Անվտանգությունից ելնելով` նա սարքավորումն ամրացրել էր երկար փայտի ծայրին:
Օձերը սկսել են հարձակվել դրա վրա, և մի պահ նրանցից մեկին հաջողվել է սարքավորումն ատամենրով խլել և կիրճ քարշ տալ:
https://youtu.be/2vAighUQn4s