Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլի գործակալ Ջանթան Բարնետը խոսել է իր հաճախորդի և Քրիշտիանու Ռոնալդուի միջև եղած հարաբերությունների մասին, տեղեկացնում է The Guardian-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բեյլը և Ռոնալդուն վատ հարաբերություններ ունեն:
«Նրանք միասին չեն ճաշում, սակայն դա նորմալ է: Ինչ-որ միջադեպ նրանց միջև չի եղել: Գարեթը հանգիստ մարդ է, և նա նման չէ Ռոնալդուին: Ռոնալդուն Գարեթի հակապատկերն է:
Կարծում եմ, որ Գարեթը կարող է ինչ-որ նոր բան սովորել Ռոնալդուից: Օրինակ, թե ինչպես կարելի է համագործակցել թիմակիցների հետ: Նա փայլուն աջակցություն ունի, և կարող է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը:
Չեմ կարծում, որ նա կցանկանար դառնալ լավագույն մոդելը և վաճառեր ներքնազգեստ: Դա նրա համար չէ»,- հայտարարել է գործակալը: