Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը շնորհավորել է թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին, ով այսօր ստացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը, տեղեկացնում է Marca-ն:
«Ռոնալդուն հերթական անգամ ապացուցեց, որ հանդիսանում է փայլուն և յուրահատուկ ֆուտբոլիստ: Մի քանի օր առաջ նա խփեց «Ռեալ»-ում իր 324-րդ գոլը և դարձավ պատմության լավագույն ռմբարկուն:
Նա միակ ֆուտբոլիստն է, ով կարողացել է նվաճել 4 «Ոսկե խաղակոշիկ»: Ռոնալդուն դեռ հաղթանակների ծարավ ունի»,- հայտարարել է Պերեսը: