Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ ռուսական խաղային դիզայներների Apache: Air Assault ավիասիմուլյատորի մշակած կադրերը հայտնվել են եգիպտական Sada el Balad հեռուստաալիքի կիրակնօրյա եթերում։ Դրանք սխալմամբ անվանել են Սիրիայում ռուսական ռազմական գործողության մասին ռեպորտաժ։
Հոկտեմբերի 11-ին եթեր գնացած հաղորդումը վարել է եգիպտացի հեռուստալրագրող Ահմեդ Մուսան։ Նա Apache: Air Assault տեսահոլովակն ընդունել է որպես դեպքի վայրից արված ձայնագրություն՝ ընդգծելով, որ տեսանյութում երևում է, թե Սիրիայում որքան ճշգրիտ ու արդյունավետ են գործում ռուսական ինքնաթիռները։