Սիրիայի երկնքում տեղի է ունեցել ռուսական ինքնաթիռների և ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիացիայի մերձեցումը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Ռուսական ինքնաթիռների զույգը մոտեցել է կոալիցիայի երկու ինքնաթիռներին տեսողական տարածությամբ: Վիզուալ նույնականացում է եղել: Օդաչուներն իրենց պահել են անհրաժեշտ կերպով և շարունակել կատարել իրենց հանձնարարությունը»,- հայտարարել է կոալիցիայի շտաբի ներկայացուցիչ Սթիվ Ուորենը: