Պարզվել է` Վիկտորիա Բեքհեմի նիհարությունն այնքան էլ դուր չի գալիս ամուսնուն` նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմին:
Աղբյուրի խոսքերով` Վիկտորիան ավելի շատ է քաշ գցել և հիվանդագին տեսք ունի: Դրությունը շտկելու համար նա իր սննդակարգը հագեցրել է ածխաջրերով:
«Մեծ տարբերություն կա սննդային վարքագծի խանգարման և սնվելու վերահսկողության միջև: Իմ սննդակարգում ես հակված եմ որոշ կանոնակարգի, սակայն ուտում եմ այն, ինչ սիրում եմ»,- ասել է Վիկտորիան: