The Daily Mail պորտալի փոխանցմամբ՝ Silver Yachts նավաշինական ընկերությունը արտադրել է Silver Fast ամենաարագընթաց ալյումինե զբոսանավը։ Նավի երկարությունը կազմում է 77 մետր, իսկ արագությունը՝ 27 հանգույց (50 կմ/ժամ)։ Զբոսանավը գնահատվում է 90 միլիոն դոլար։
Նախագիծը մշակել է ճարտարապետ ու դիզայներ Էսպեն Օհնոն։ Մեծ արագության դեպքում Silver Fast-ն օգտագործում է ավելի քիչ վառելիք։ Զբոսանավը 3200 ծովային մղոնը հաղթահարել է մեկ ժամում 400 լիտր ծախսելով։ Զբոսանավի անձնակազմը բաղկացած է 18 մարդուց, այն ունակ է հյուրընկալել 20 մարդու։ Զբոսանավում գործում է սպա կենտրոն, գեղեցկության սրահ, մարզասրահ և շոգեբաղնիք։ Զբոսանավի տախտակամածին կա նաև ուղղաթիռային հարթակ, բաց կինոթատրոն, ջակուզի և ապակեպատ մեծ բար։