ՈՒԵՖԱ-ն հետաքննություն կանցկացնի, որպեսզի կարողանա պարզել «Եվրո-2016»-ի որակավորման փուլի՝ Հայաստան – Ալբանիա հանդիպման ընթացքում հյուրերի տարած ջախջախիչ հաղթանակի հանգամանքները, տեղեկացնում է Kurir-ը:
Խաղից անմիջապես հետո և՛ ալբանական, և՛ սերբական լրատվամիջոցները հայտարարեցին, որ Ալբանիայի ընտրանին Հայաստանի հավաքականի չորս ֆուտբոլիստների 500 հազարական եվրո է խոստացել անհրաժեշտ արդյունքն ապահովելու համար։
Ապացույցներն ի հայտ գալու դեպքում Ալբանիայի ընտրանին կզրկվի «Եվրո-2016»-ի ուղեգրից: Ալբանիայի ընտրանու փոխարեն Ֆրանսիա կուղևորվեն Դանիայի հավաքականի ֆուտբոլիստները, իսկ անցումային հանդիպումներին կմասնակցի Սերբիայի հավաքականը: