Friday, 19 04 2024
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները

Դժվար է պնդել, որ ՀՀԿ 100 հազար անդամը միաձայն ասելու է «այո». Հովհաննես Սահակյան

Հոկտեմբերի 10-ից մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը առայժմ տեղյակ չէ, թե ով է ղեկավարելու իրենց կուսակցության ընտրական շտաբը:

Դիտարկմանը, թե ինչու «այո»-ի կողմնակիցները քարոզարշավի ժամանակ չեն համախմբվում, և ինչ կնշանակեր Արծվիկ Մինասյանի տեսակետը, թե ոչ բոլոր հանրապետականներն են «այո»-ի կողմնակից, Հովհաննես Սահակյանը պարզաբանեց. «Եթե կա ՀՀԿ մոտ 100 հազար անդամ կամ հետևորդ ու համակիր, ապա կդժվարանանք ասել, որ այս բուրգը միաձայն ասելու է «այո»: Բովանդակային քննարկման ժամանակ բավականին առաջարկներ եղան նաև մեր խմբակցության պատգամավորների կողմից, այսինքն՝ նրանց համար նախնական տեքստը ընկալելի չէր»:

Այսօր սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հրապարակավ հայտարարեց, որ ՍԴ-ն կաշառել է Վենետիկի հանձնաժողովի նախագահին: Այս առնչությամբ Սահակյանն ասաց. «Ես ուրախ եմ, որ իմ գործընկերը ընդամենը հռետորական հարցադրում կամ քաղաքական հայտարարություն չի արել նման կարևորագույն հարցի վերաբերյալ: Եթե ունի նմանատիպ փաստեր, ապա ես վստահ եմ, որ ծանրակշիռ փաստերի դեպքում իրավապահները մեղավորներին կպատժեն: Հակառակ դեպքում հետևանքը կլինի քաղաքական, այսինքն՝ ժողովուրդը կտա իր գնահատականը»:

Մեկնաբանելով Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե ինքը գիտի, ով կարող է լինել երկրի հաջորդ նախագահը, Սահակյանը դա կապեց ոչ թե կոնկրետ մարդու, այլ մարդու տեսակի հետ, թե ինչպիսի մարդ կարող է ղեկավարել մեր երկիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում