Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներկա է գտնվել «Եվրո-2016»-ի որակավորման փուլի՝ Ուկրաինա – Իսպանիա հանդիպմանը և հետևել է Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոյի գործողություններին, տեղեկացնում է 101greatgoals.com-ը:
Նշվում է, որ «Չելսի»-ն մտադիր է ձեռք բերել Իսկոյի տրանսֆերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Մադրիդյան կողմը չի բացառում ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառելու տարբերակը
Նշենք, որ 23-ամյա կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 7 հանդիպման և դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ: