Հոկտեմբերին Եվրոպայում կեցության համար գներն ամենահարմարն են, գրում է Euromag-ը:
2015-ի հոկտեմբերին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում հյուրանոցային ինդուստրիայի արժեքը նվազել է 16 տոկոսով` ի տարբերություն նախորդ ամսվա, և կազմում մեկ գիշերվա դիմաց 114 եվրո:
Մյունխենում գները նվազել են 22 տոկոսով, և հյուրանոցում մեկ գիշերն արժե 175 եվրո: Ամստերդամում և Ստոկհոլմում վերոնշյալ գները նվազել են 14 և 13 տոկոսով համապատասխանաբար:
Այս տարվա հոկտեմբերին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հյուրանոցների գները կնվազեն 13 տոկոսով:
Ստամբուլը գները նվազեցրել է 14 տոկոսով, և երկտեղանի համարի համար միջին գինը 108 եվրո է: