MK-Turkey-ի փոխանցմամբ՝ թուրքական չորս արհմիություններ կոչ են արել երկօրյա գործադուլ անցկացնել՝ որպես բողոքի նշան Անկարայում իրականացված ահաբեկչության դեմ։ Ահաբեկչությունների հետևանքով զոհվել էր 97 մարդ, ինչպես նաև Թուրքիայում հայտարարվել է եռօրյա սուգ։
Գործադուլ անելու առաջարկով հանդես են եկել KESK, TMMOB, DİSK, ТТВ արհմիությունները։ ТТВ-ի նախագահ Բեյազիթ Իլհանը լրագրողներին հայտնել է, որ իրենք լի են ցասումի, ափսոսանքի ու վշտի զգացումներով։ Իլհանն ընդգծել է, որ չնայած նրան, որ կառավարությունն իմացել է հանրահավաքի մասին, նա չի ձեռնարկել անվտանգության համապատասխան միջոցներ։
Նա հիշեցրել է, որ իշխանություններին այդպես էլ չի հաջողվել պարզել մայիս-հուլիս ամիսներին իրականացված նմանատիպ չորս միջադեպերի մեղավորների ինքնությունը, որոնք գրանցվել են Ադանայում, Մերսիոնում, Դիարբեքիրում ու Սուրոչում։