Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆլորենցիայի դատարանը հետաքննություն է անցկացնելու Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի նկատմամբ, որին կասկածում են միջոցներ վատնելու համար։
Հետաքննության տվյալներով՝ երբ Ռենցին քաղաքապետ է եղել, նա քաղաքի գանձարանի միջոցներից վճարումներ է իրականացրել ռեստորաններում։ Իտալիայի վարչապետը մոտ 600.000 եվրո է ծախսել Ֆլորենցիայի քաղաքապետ եղած ժամանակ՝ դրանք վատնելով ռեստորաններում։