Մադրիդի «Ռեալ»-ի բրազիլացի եզրային պաշտպան Դանիլոն վերադարձել է ընդհանուր խումբ, տեղեկացնում է Marca-ն:
Մոտ մեկ ամիս առաջ բրազիլացի ֆուտբոլիստը վնասվածք ստացավ Կոստա-Ռիկայի դեմ խաղի ընթացքում:
Եթե վերջինս հասցնի լիովին ապաքինվել, ապա կհասցնի մասնակցել «Լևանտե»-ի դեմ հանդիպմանը:
Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի՝ «Ռեալ»-«Լևանտե» հանդիպումը տեղի կունենա շաբաթ օրը՝ Երևանի ժամանակով 18:00-ին: