«Միլան»-ի նախագահ Սիլվիո Բերլուսկոնին հայտարարել է, որ վստահում է թիմի գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչին:
«Արա ինչ ուզում ես, մենք վստահում ենք քեզ: Ընտրիր խաղային մոդելն ու այն ֆուտբոլիստներին, ում ավելի պիտանի ես համարում: Եվ մի հուսահատվիր քննադատությունների և այլ հանգամանքների պատճառով»,- La Gazzetta dello Sport-ը մեջբերում է Բերլուսկոնիի խոսքերը:
Հիշեցնենք՝ Իտալիայի առաջնության 7 տուրերի արդյունքում «Միլան»-ը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում գրանցելով 9 միավոր: