Նիդերլանդների անվտանգության խորհուրդը չի վերսկսի Ուկրաինայում Boeing-ի վթարի պատճառների հետաքննությունը։ Այս մասին հայտարարել է խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Սառա Ֆերնոյը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Պատասխանելով գործակալության հարցին՝ պատրաստվո՞ւմ է Նիդերլանդների անվտանգության խորհուրդն ուսումնասիրել եզրակացությունները, որոնք ներկայացրել է ռուսական «Ալմազ-Անթեյ» կոնցեռնը, նա ասել է, որ զեկույցի հրապարակմամբ կազմակերպության աշխատանքն ավարտված է։ «Մենք չենք պատրաստվում վերսկսել Boeing-ի վթարի պատճառների հետաքննությունը»,- ասել է նա։
Ավելի վաղ կոնցեռնը ներկայացրել էր 2014-ի հուլիսի 17-ին կործանված Boeing-ի վերաբերյալ իր հետաքննությունը, ըստ որի՝ օդանավը խփվել էր զենիթահրթիռային «Բուկ» համալիրից Զառոշչենսկոե բնակավայրի շրջանից, որը վթարի ժամանակ վերահսկվել է ուկրաինացի զինվորականների կողմից։