Thursday, 25 04 2024
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին

Որոշ «անապահով» պաշտոնյաների երեխաներ «Այբ»-ում սովորում են դպրոցի հիմնադրամի հաշվին

Հայաստանում ամենաթանկ կրթություն առաջարկող «Այբ» դպրոցում, որտեղ սովորելը մեկ երեխայի համար արժե տարեկան 2.5 մլն դրամ, կրթություն են ստանում մի շարք պաշտոնյաների երեխաներ։ «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանն այսօր մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ իրենց աշակերտների 80 տոկոսը ֆինանասական աջակցություն է ստանում «Այբ» հիմնադրամի կողմից։ «Այնպես որ մեր աշակերտների հիմնական մասը ոչ ունևոր ընտանիքներից են»,- ասաց տնօրենը։

Մեր հարցին, թե պաշտոնյաներն ամբողջությամբ վճարո՞ւմ են իրենց երեխաների վարձավճարը, «ԱՅԲ»-ի տնօրենը պատասխանեց. «Պաշտոնյաներից ոմանք դիմել են ֆինանսական աջակցության համար, որովհետև իրենց հնարավորությունները թույլ չեն տալիս ամբողջական գումարը վճարել։ Այդ պաշտոնյաները շատ մեծ աշխատավարձ չեն ստանում, բնականբար գումարի մի մասը հիմնադրամն է վճարում»։ Թե ովքեր են այդ պաշտոնյաները, Արամ Փախչանյանը չի բացահայտում։ «Դա ներքին գաղտնիք է, մենք չենք տարածում, թե ով է աջակցություն ստանում»,- ասաց նա։

Ինչպես հայտնի է, դեռևս մեկ տարի առաջ կրթության և գիտության նախարարի առաջարկով կառավարությունը որոշեց իր պահուստային ֆոնդից «Այբ» կրթական հիմնադրամին նվիրաբերության պայմանագրով տրամադրել 213 միլիոն 838 հազար դրամ: Ըստ այդմ՝ «Այբ» կրթական հիմնադրամը, գործակցելով Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ, պետք է իրականացնի Կրթության գերազանցության ազգային ծրագիրը, որի արդյունքում մեկ տասնամյակի ընթացքում կհավաստագրվի մոտ 2 հազար միջազգային որակավորման ուսուցիչ:
Ուսուցիչների վերապատրաստման գործընթացը Հայաստանում վերապահված է Կրթության ազգային ինստիտուտին, և առնվազն անհասկանալի է, թե ինչու է պետությունը նման գումարներ տրամադրում մասնավոր դպրոցին՝ իր ուսուցիչներին վերապատրաստելու համար, երբ այդ ծրագիրը կարելի էր անել պետական ինստիտուտի միջոցով:

Ի դեպ՝ կրթության նախարարությունը մի շարք բացառիկ իրավունքներ է շնորհել «Այբ» դպրոցին: «Այբ»-ին է պատկանում «Կենգուրու» մրցույթի կազմակերպման բացառիկ իրավունքը: Կրթության և գիտության նախարարության և «Այբ» կրթական հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, համաձայն որի՝ կողմերը պարտավորվում են համագործակցել Հայաստանում «Այբ» հիմնադրամի կողմից կազմակերպվող «Կենգուրու», «Ռուսական արջուկ», «Մեղու» մրցույթների և «Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի» անցկացման գործում։

Մինչդեռ այս դպրոցում պետությունը մասնաբաժին չունի, և դպրոցի կայքէջում գրված է, որ «Այբ» հիմնադրամը հիմնադրվել է 2006 թվականին՝ հետևյալ հիմնադիրների կողմից՝ Աշոտ Ասլանյան (Հայաստան/Ռուսաստան, «Աերոսիբ» ընկերության հիմնադիր), Արամ Փախչանյան (Ռուսաստան, ABBYY ընկերության փոխնախագահ), Արթուր Բերդ (Ֆրանսիա/ ԱՄՆ, ֆինանսիստ), Դավիթ Յան (Ռուսաստան, ABBYY ընկերության հիմնադիր, Տնօրենների խորհրդի նախագահ), Դավիթ Փախչանյան (Ռուսաստան, «Աերոսիբ» ընկերության գործադիր տնօրեն), Կարեն Մուսայելյան (ԱՄՆ, բանկիր), Կարո Սարգսյան (Ռուսաստան, գործարար, «Սպեցտորգ» ընկերության հիմնադիր), Տ. Մեսրոպ քհն. Արամյան (Հայաստան, «Վէմ» ռադիոկայանի նախագահ):

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում