«Սաութհեմփթոն»-ի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից:
Daily Mail-ը փոխանցում է, որ 52-ամյա մասնագետը կարող է գլխավորել Հոլանդիայի հավաքականը: Երկրի ֆուտբոլի ֆեդերացիան Կումանին դիտարկում է որպես Դանի Բլինդի փոխարինող, ում աշխատանքից շատերը դժգոհ են:
Ինչ վերաբերում է անգլիական ակումբին, ապա «Սաութհեմփթոն»-ի ղեկավարությունը չի ցանկանում հրաժարվել թիմի գլխավոր մարզչի ծառայություններից, ում պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2017 թվականին: