Իրաքի ռազմաօդային ուժերը սկսել են ավիահարվածներ հասցնել ԴԱԻՇ-ին՝ հիմնվելով Բաղդադում տեղակայված տեղեկատվական կենտրոնի տվյալների վրա։ Այս մասին, ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, հայտարարել է Իրաքի պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդարանական կոմիտեի ղեկավար Հակիմ Ալ-Զամիլիին։
Սեպտեմբերին ռազմադիվանագիտական աղբյուրը հայտնել էր, որ Ռուսաստանը, Սիրիան, Իրանն ու Իրաքը Բաղդադում տեղեկատվական կենտրոն են ստեղծել ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համակարգման համար։ Ինչպես նշել էր աղբյուրը՝ կենտրոնում կաշխատեն վերը նշված երկրների գլխավոր շտաբների ներկայացուցիչները։