Դոնբասում կործանված մալայզիական Boeing-ի ուղևորների ընտանիքները կարող են հայցեր ներկայացնել Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանությունների դեմ: Այս մասին գրում է rbc.ru-ն:
Այս մասին հայտարարել է ATS նիդերլանդական փաստաբանական բյուրոյի փաստաբան Վիրու Մեյվան, որը ներկայացնում է ուղևորների ընտանիքների 76 անդամների շահերը:
Ավելի վաղ Միջազգային հանձնաժողովը հայտարարել է MH17 չվերթի մալայզիական Boeing-ի կործանման պատճառը: Զոհերից մեկի հարազատի խոսքով, որը ծանոթացել է զեկույցին, ինքնաթիռը խփվել է «Բուկ» զենիթահրթիռային համալիրով: