Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Բանակցություններ ավերակների վրա

Եվրահանձնաժողովը հոկտեմբերի 12-ին մանդատ է ստացել անդամ երկրներից՝ Հայաստանի հետ նոր ու ընդգրկուն համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու համար: Սա փաստորեն լինելու է Ասոցացման և Առևտրի ազատ գոտու տապալված բանակցությունների շարունակությունը, սակայն, իհարկե, բոլորովին այլ տեսքով ու բովանդակությամբ, քանի որ Հայաստանը պարտավորություններ ունի ԵՏՄ-ի առաջ, որի անդամ է հանդիսանում:

Այսինքն՝ Եվրամիության հետ նոր համաձայնագիրը բոլորովին նման չի լինելու Ասոցացման համաձայնագրին, և Հայաստանը նոր համաձայնագրի դեպքում չի ունենալու այն կարգավիճակը, որը կունենար Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու դեպքում:

Ընդհանրապես, Հայաստան-Եվրամիություն նոր բանակցությունը սկսվում է՝ թերևս ունենալով Ասոցացման համաձայնագրի, այսպես ասած, նախաբանը, այնուհանդերձ՝ առավել անորոշ իրավիճակում ու մթնոլորտում, քան Ասոցացման համաձայնագիրն էր սկսվել:

Բանն այն է, որ Ասոցացման համաձայնագիրը «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների, այսպես ասած, էվոլյուցիոն, տրամաբանական ընթացքի հաջորդ մի օղակն էր, որը մեկ աստիճանով բարձրացնելու կամ ընդլայնելու էր հարաբերություններն ու ինտեգրացիան՝ բերելով նոր և տնտեսական, և քաղաքական բովանդակության: Այս բովանդակության շուրջ քննարկումները և կարծիքները, իհարկե, կարող էին տարբեր լինել և տարբեր էին, միաժամանակ հայտնի են նաև ընթացքն ու պատմությունը, նաև ամոթալի ձախողումը:

Եվ հենց այստեղ է, որ չնայած առկա նախաբանին՝ այնուհանդերձ, նոր իրավիճակը առավել անորոշ է, որովհետև ոչ թե նախորդի տրամաբանական շարունակությունն է, էվոլյուցիոն զարգացման հաջորդ օղակը, հարաբերությունների նոր մակարդակի տանող հերթական աստիճանը, այլ տեղի է ունենում ըստ էության արտակարգ իրավիճակից՝ Ասոցացման համաձայնագրի տապալումից հետո:

Թե ինչպես տապալվեց այն, ինչի հետևանքով, ինչ ներքին ու արտաքին դերակատարումներով՝ բավականաչափ հայտնի պատմություն է և թերևս անիմաստ է վերաշարադրելը: Ունենք այն, ինչ ունենք, իսկ ունենք մի վիճակ, երբ նոր հարաբերությունները կառուցվում են, նոր բանակցությունները վարվում են, թվում է, ինչ-որ հիմքի, սակայն իրականում Ասոցացման գործընթացի ավերակների վրա: Ավերակներ, որոնց փոշին ըստ էության դեռ չի նստել, և այդ իսկ պատճառով ներկայիս բանակցությունները մեկնարկում են ավելի անորոշ իրավիճակում:

Սրան զուգահեռ՝ այս մեկնարկը նաև բավական բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում է տրվում: Մի բան էին Հայաստան-Եվրամիություն բանակցությունները մինչև 2013 թվականը, մի բան են՝ այսօր, քանի որ լիովին, արմատապես փոխվել է համաշխարհային իրավիճակը, և այդ բանակցությունները մեկնարկում են մի կողմից՝ աշխարհաքաղաքական դիմակայության, մյուս կողմից՝ Սիրիայում ընթացող Երրորդ համաշխարհային պատերազմի ֆոնին, որը անկասկած իր արձագանքներն է տարածում աշխարհի տարբեր շրջաններում՝ մի տեղ, օրինակ, միգրացիոն խնդրով, մեկ այլ տեղ՝ այլ քաղաքական խնդիրներով, ինչպես, օրինակ, ռուս-թուրքական, որը բավական վտանգավոր ասոցիացիաներ է ունենում Հայաստանի նկատմամբ:

Եվ եթե սրան գումարվում են նաև տնտեսական իրողությունները՝ կապված և Ռուսաստանի ճգնաժամի, և ԵՏՄ շրջանակների հետ, ապա ակնհայտ է դառնում, որ Հայաստան-Եվրամիություն նոր բանակցություններին սպասվում է ըստ էության բավական բարդ ընթացք ոչ այնքան երկու սուբյեկտների միջև համաձայնությունների, որքան բավական բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում այդ բանակցության ադապտացիայի իմաստով:

Սրան զուգահեռ, սակայն, մի բան միանշանակ ողջունելի է, որ 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում գոնե մի բան հստակեցվել է՝ հստակեցվել է, որ կողմերը պետք է սկսեն բանակցել հարաբերությունների նոր շրջանակի շուրջ: Սա այն դեպքն է, երբ նպատակից ոչ պակաս կարևոր է դառնում գործընթացը, և հատկապես աշխարհաքաղաքական բարդագույն իրավիճակում սա եզակի գործոններից է, որը Հայաստանի համար կարող է գնահատվել դրական և լինել ողջունելի:

Եթե այս բանակցությունների միջոցով հնարավոր էլ չլինի արագորեն կառուցել ինչ-որ շոշափելի բան, ապա Ասոցացման գործընթացի ավերակներից Հայաստան-ԵՄ դաշտը մաքրելն արդեն իսկ կարևոր արդյունք կլինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում