«Անի Պլազա» հյուրանոցում մեկնարկած «Սահմանադրական Բարեփոխումները Հայաստանում» թեմայով քննարկմանը ակտիվիստ Վարդան Հարությունյանը հարցեր ուղղեց, որոնցից առաջինն այն մասին էր, թե արդյոք գործող Սահմանադությունն է մեղավոր, որ Ալեքսանդր Սարգսյանը, նույն ինքը՝ Սաշիկը «փայ» է մտնում, և փոխված Սահմանադրությամբ այլևս «փայ» չի՞ մտնելու:
Հաջորդ հարցն ուղղված էր Արծվիկ Մինասյանին. «Արմեն Ռոստոմյանը ԱԺ-ում մի անգամ Հրայր Թովմասյանին անվանեց չաթլախ, արդյո՞ք չեք համարում, որ չաթլախի գրած Սահմանադրությանը կողմ քվեարկելով՝ դուք էլ եք չաթլախանում»:
Թե ինչ պատասխաններ տվեցին այս հարցերին, կարող եք իմանալ՝ դիտելով տեսանյութը: