Facebook ընկերության բրիտանական բաժինը 4.300 ֆունտ ստերլինգ է վճարել որպես եկամտահարկ, մինչդեռ աշխատակիցներին նույն ժամանակահատվածում վճարել է 210.000 ֆունտ ստերլինգ աշխատավարձեր և հավելավճարներ: Այս մասին գրում է The Guardian-ը:
2014թ. Մեծ Բրիտանիայում ընկերությունը հայտարարել է 28,5 մլն ֆունտ ստերլինգ կորստի մասին, միաժամանակ աշխատակիցներին վճարել է ավելի քան 35 մլն ֆունտ ստերլինգ՝ որպես բոնուս: Նշվում է, որ 1 տարում հավելավճար է ստացել 362 աշխատակից:
Պարբերականը նշում է, որ այսպիսի ցուցանիշները հերթական անգամ բարձրացնում են այդպիսի խոշոր ընկերությունների վերահսկողության համակարգի մշակման անհրաժեշտության հարցը, որոնք պարտավոր են համաչափ հարկային ներդրում ունենալ երկրներում, որտեղ աշխատում են:
Facebook-ում նշել են, որ իրենց աշխատանքում առաջնորդվում են Մեծ Բրիտանայի հարկային օրենսդրությամբ և վստահեցրել են, որ ընկերության բոլոր աշխատակիցները եկամտահարկ են վճարել իրենց հավելավճարներից: