«Ինտեր»-ը «Միլան»-ին կառաջարկի փոխանակել Ալեսիո Չերչիի և Անդրեա Ռանոկիայի տրանսֆերները:
Football Italia-ն հայտնում է, որ իտալական ակումբները կփորձեն կազմակերպել նշված ֆուտբոլիստների տրանսֆերների փոխանակումը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Հարձակվող Ալեսիո Չերչին «Միլան»-ից «Ինտեր» կտեղափոխվի, իսկ պաշտպան Անդրեա Ռանոկիան՝ հակառակ ուղղությամբ: