Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն չի մասնակցի «Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի Նորվեգիայի ընտրանու դեմ հանդիպմանը:
Ազգային թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ չի ցանկանում վտանգի ենթարկել վետերանի առողջական վիճակը: Պիրլոն վնասվածք է ստացել Ադրբեջանի հավաքականի դեմ խաղից առաջ կայացած մարզմանը:
«Պիրլոն մարզվել է, բայց անհատական ծրագրով: Նա արդեն ավելի լավ է զգում, սակայն լիովին չի վերականգնվել: Մեծ ռիսկ կլինի, եթե Անդրեան դուրս գա խաղադաշտ»,-Football Italia-ն մեջբերում է Կոնտեի խոսքերը: