Բրիտանացի դերասանուհի Էմիլյա Կլարկը, ում հանդիսատեսը հիշում է «Գահերի խաղից» և «Տերմինատոր. ծագումնաբանություն»-ից, ԱՄՆ-ում ճանաչվել է աշխարհի ամենասեքսուալ կին։ 28-ամյա դերասանուհին գլխավորել է Esquire-ի այս տարվա վարկանիշը։ Պարբերականը հայտնել է ցուցակի առաջատարի անունը։ Ցուցակն ամբողջությամբ կհրապարակվի այսօր։
«Էմիլյա Կլարկը «Գահերի խաղում» պարզապես անմոռանալի է և դարձել է աշխարհի ամենասեքսուալ կնոջ կոչման «թիվ մեկ» անվիճելի թեկնածուն։ Այդպիսին է Esquire-ի աշխատակիցների, նրանց ընտանիքների և ընկերների միասնական կարծիքը»,- ասել է ամսագրի նախագծերի ղեկավար Լիզա Հինթելմանը։