Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու գերմանացի Յուլիան Վայգլը դորտմունդյան ակումբում ամենակայուն խաղն են ցուցադրում Տոմաս Տուխելի օրոք: Այդ մասին հայտնում է Bild-ը:
«Նախորդ մրցաշրջանն անհաջող ընթացք ունեցավ Մխիթարյանի համար և նա մոտ էր «Բորուսիա»-ից հեռանալուն: Բայց Տուխելի հետ զրուցելուց հետո Հենրիխը մնաց «Բորուսիա»-ում: Այժմ նա, ինչպես նաև 20-ամյա ֆուտբոլիստ Յուլիան Վայգլն ամենակայուն խաղն են ցուցադրում:
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը խաղադաշտում անցկացրել է 1223 րոպե: Նա արդյունավետ 17 գործողություն է կատարել՝ դառնալով 9 գոլի և գոլային 8 փոխանցման հեղինակ»,- գրում է Bild-ը: