Thursday, 25 04 2024
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել

Հայ չեմ, ալբանացի եմ․ Ինչ կատարվեց Հանրապետական մարզադաշտում կիրակի երեկոյան

Հայաստանի ներքին ու արտաքին ահռելի մարտահրավերներն ու խնդիրները հանգստյան օրերին մի պահ մղվեցին հետին պլան՝ հասարակական մեծ ուշադրություն գրավելով լիովին այլ իրադարձության վրա: Հայաստանցիների ուշադրությունը հանգստյան օրերին կլանողը, սակայն, Երևանի տարեդարձի տոնակատարությունները չէին, որոնք մեծ աղմուկի և քննարկումների պատճառ էին դարձել մինչև այդ: Հանրային ուշադրությունը կլանողը ֆուտբոլն էր, Հայաստանի հավաքականի վերջին խաղը «Եվրո 2016»-ի ընտրական մրցաշարում: Կիրակի օրը Հայաստանի հավաքականը Երևանում ընդունեց Ալբանիայի հավաքականին: Հայաստանի թիմի համար խաղը չուներ մարզական նշանակություն և զուտ արժանապատվության խաղ էր:

Բոլորը սպասում էին, որ անհաջող ընտրական մրցաշարի գոնե վերջին խաղում Հայաստանի հավաքականը կտոնի իր առաջին հաղթանակը և այսպես ասած՝ դուռը կփակի շրխկոցով: Սակայն հաղթանակ ոչ միայն չեղավ, այլ եղավ անդեմ խաղով խայտառակ պարտություն, և Ալբանիայի հավաքականը իր համար շատ կարևոր հաղթանակ տանելով՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր: Այն, ինչի հույսը երկու տարի առաջ ընտրական մրցաշարի մեկնարկին ունեինք մենք՝ հայ ֆուտբոլասերներս, իրականություն դարձավ ալբանացիների համար, իսկ մեզ բաժին հասան միայն բացասական էմոցիաները: Այս օրերին և առաջիկայում, բնականաբար, շատերի խոսակցության նյութն է լինելու ֆուտբոլը:

Երկրպագուները դեռ մարզադաշտից սկսեցին պահանջել գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի հեռացումը: Մարզչական փորձ չունեցող Հովսեփյանը հավաքականը գլխավորեց ընտրական մրցաշարի առաջին անհաջող կեսից հետո՝ փոխարինելով հավաքականից հեռացած շվեյցարացի մարզիչ Բեռնար Շալանդին: Սակայն մարզչի այդ փոփոխությունը որևէ կերպ չփոխեց իրերի դրությունը: Կփոխի արդյո՞ք նոր մարզիչը որևէ բան, եթե անգամ լինի, այսպես ասած, թոփ մարզիչ: Շատ դժվար է ասել: Ակնհայտ է մի բան, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների մոտ խաղամակարդակի և հոգեվիճակի անկում կա ոչ միայն հավաքականի մակարդակում, այլ նաև ակումբներում՝ բացառությամբ միգուցե Հենրիխ Մխիթարյանի և Գաել Անդոնյանի, որոնք բավական հաջող են հանդես գալիս համապատասխանաբար՝ Դորտմունդի «Բորուսիայում» և ֆրանսիական Մարսելում: Սակայն այս երկու ֆուտբոլիստներով գարուն չի գա, և ակնհայտ է, որ հայկական ֆուտբոլային խնդիրների արմատները շատ խորն են:

Միգուցե «Եվրո 2012»-ի բավական հաջող մրցաշարը մեզանում արթնացրեց բավական մեծ հույսեր ու սպասելիքներ, և միգուցե դրանք բավական իրատեսական էին, սակայն ակնհայտ է, որ այս հավաքականը բաց է թողել իր հնարավորությունը, և այսօր հայկական ֆուտբոլի առաջ նոր հավաքականի խնդիր է, ոչ թե ներկայիս հավաքականով արդյունքի հասնելու հարց: Եվ մենք այսօր բախվել ենք այն իրականությանը, որ չկա հետևից եկող ֆուտբոլային քիչ թե շատ կարգ ունեցող սերունդ, մենք չունենք փոխարինողներ, չունենք երկու-երեք երիտասարդներ, որոնք կարող են բարձրակարգ համալրում լինել մեր հավաքականի համար: Այսինքն՝ խնդիրն այսօր բոլորովին այն չէ, որ մենք ունեցանք վատ արդյունք: Ամենամեծ խնդիրն այն է, որ մենք չունենք վաղը արդյունքի հասնելու համար անհրաժեշտ սերունդ, մենք չունենք հավաքականի թարմ շունչ, թարմ կադրեր, որոնք կգան ու կհամալրեն թիմը:

Այսինքն՝ այստեղ առաջնայինը բոլորովին գլխավոր մարզչի հարցը չէ, այլ ֆուտբոլային սերնդափոխությունն ապահովելու: Այսինքն՝ այսօր խնդիը ֆուտբոլային ողջ տնտեսությունն է, և եթե մենք ուզում ենք լուծումներ գտնել, ապա պետք է նախևառաջ ճիշտ ձևակերպենք խնդիրները, դուրք գանք պաթոսի կամ հուսահատության անպտուղ վիճակից և սթափ նայենք իրականությանն ու ճշգրիտ դասավորենք խնդիրների հաջորդականությունը: Այդ դեպքում միայն մենք կարող ենք հանգել արդյունավետ եզրակացության և լուծումների:

Վերջին հաշվով, մենք տեսանք մեր հավաքականի հանկարծակի, անակնկալ բռնկում 4-5 տարի առաջ և տեսանք արագ և նույնքան «հնչեղ» անկում: Եվ այս պարադիգմը, այս անկումային կորը հանդիսանում է ընդհանրապես մեր հասարակական, ազգային, պետական կյանքին բնորոշ մի երևույթ, երբ որևէ հարցում մենք չունենք ինստիտուցիոնալ հիմք և չենք էլ մտածում դրա մասին: Աշխարհը առաջ է գնում ինստիտուտներով, կենսագործունեության բոլոր ոլորտներում դա է կայունության, հաստատուն ընթացքի գրավականը: Այդ ամենը ճգնաժամերից չի ապահովագրում, սակայն նույնիսկ ճգնաժամերը արագորեն հաղթահարում են այն պետությունները՝ տարբեր ոլորտներում, որտեղ կայացած են ինստիտուտներն, ու դրանք են կենսագործունեության որևէ մի բնագավառի հիմքում: Եվ այս տեսանկյունից Հայաստանում ինստիտուցիոնալ ճգնաժամ է ամենուրեք՝ տնտեսությունից մինչև քաղաքականություն, հասարակական հարաբերություններից մինչև ֆուտբոլ:

Այն, ինչ տեսանք մեր ֆուտբոլային հավաքականի պարագայում՝ իրականում մեր անկախության ողջ ընթացքի խտացված մարմնավորումն է ինչ-որ առումով. ոգևորություն, էմոցիաների և հույզերի բռնկում, իսկ արդյունքում անկում և հիասթափություն: Որովհետև կա հիմքի խնդիր ամենուրեք, բոլոր առումներով: Ժամանակակից աշխարհում, ի դեպ, ֆուտբոլային զարգացումներն այս տեսանկյունից ավելին են, քան զուտ մարզական անցուդարձը: Դրանք իսկապես դարձել են պետական արդյունավետության ցուցիչներից մեկը և պետական ընթացքի արդյունավետությունը գնահատելու համար բավական խոսուն են ֆուտբոլային ընթացքի դիտարկումները: Նաև սրանում է ֆուտբոլի համաշխարհային լայն նշանակությունը, մարզաձևից ավելին լինելու պատճառը:

Եվ այս տեսանկյունից, իհարկե, հոկտեմբերի 11-ին տեղի ունեցածը և՛ հայկական ֆուտբոլի, և՛ հայկական պետականության խնդիրների դրսևորում էր, որոնց լուծումը կախված է նրանից, թե ինչքանով ճիշտ և ամբողջական «ախտորոշման» ենք մենք ունակ՝ որպես հասարակություն:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում