Եմենում կառավարության և ապստամբների միջև հակամարտության սկզբից ի վեր սննդամթերքի գները 45 տոկոսով աճել են: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ փոխանցում է TASS-ը:
Նրա խոսքով՝ միայն սեպտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, գնաճը կազմել է 28 տոկոս՝ հասնելով 45 տոկոսից բարձր մակարդակի, քան մինչ ճգնաժամն էր:
Դյուժարիկը նշել է նաև ՄԱԿ-ի մտահոգությունը՝ կապված երկրում վառելիքի ներկրման պակասի հետ: