Սպիտակ տանը վերջին 50 տարվա մեջ առաջին անգամ տեղի կունենա կուբայական խմբի համերգ՝ գրում է el Nuevo Herald-ը:
ԱՄՆ-ում հոկտեմբերի 15-ին կայանալիք արարողությանը, որը նվիրված է լատինաամերիկյան ժառանգության ամսվա ավարտին, ելույթ կունենա Buena Vista Social Club երաժշտական խումբը:
Միջոցառմանը ներկա կլինեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ԱՄՆ-ում Կուբայի դեսպան Ռամոն Կաբանյասը: