Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ո՞ւմ համար է ճանապարհ բացում «Նոր Հայաստանը». «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ ազդարարվեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ձևավորման մասին: Այդ նախաձեռնությանը մաս են կազմում «Ժառանգություն», «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունները, ԱԻՄ-ը՝ դիտորդի կարգավիճակով, ինչպես նաև՝ «Հիմնադիր խորհրդարանը» և «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը: Նրանք երեկ տարածել են իրենց ռազմավարության և մարտավարության վերաբերյալ առաջին հայտարարությունը, որի համաձայն՝ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարելով՝ պետք է հասնեն Սերժ Սարգսյանի ու Կառավարության հրաժարականին, ձևավորեն ժամանակավոր կառավարություն, և անցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ:

Նպատակները միանգամայն ազնիվ են, մղումներն էլ՝ հայրենանվեր: Սակայն դրանք իրագործվելու կամ տապալվելու են ներկայիս քաղաքական իրողությունների պայմաններում, ինչը պահանջում է պատասխանել հարցադրմանը՝ իսկ ո՞վ կարող է ամենաշատը շահել «Նոր Հայաստանի» հաղթանակից և տուժել նրա պարտությունից: Միանգամից ասենք՝ եթե «Նոր Հայաստանը» կարողանա հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, ապա դրանից ամենաշատը շահելու է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, քանի որ նրան ոչ ոք չի կարող արգելել առաջադրել իր թեկնածությունն արտահերթ նախագահական ընտրություններում:

Ժամանակավոր կառավարություն, ժողովրդի վստահություն, և այլն, երկրորդական գործոններ են, քանի որ, եթե Քոչարյանը ստացավ նախագահական կառավարման մոդելը պահպանելու և առաջադրվելու հնարավորություն, ապա կարող է դառնալ ընտրություններում հաղթելու ամենամեծ շանսն ունեցող թեկնածուն: Ոչ այն պատճառով, որ ժողովուրդը տենչում է նրա վերադարձը, այլ որովհետև, իշխանությունից բացի, նա է տիրապետում ընտրություններում «հաղթելու» ամենակարևոր գործոնին՝ փողին, շատ փողին:

Իսկ դա նշանակում է, որ Քոչարյանին ընդամենը պետք է հասնել ընտրություններում առաջադրվելու հնարավորության, մնացածը տեխնիկայի հարց է: Այլ թեկնածու, ով կարող է ազնիվ ընտրապայքարում հաղթել ընտրություններում, չկա. Րաֆֆի Հովհաննիսյանն «աղոթել» է 2013 թվականի հաղթանակը, Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն է ասել, որ առաջացած տարիքը թույլ չի տալիս մասնակցել ընտրություններում, իսկ այլ թեկնածուներ ընդհանրապես չեն երևակվում:

Մի խոսքով, այն, ինչ ցանկանում է անել «Նոր Հայաստանը», ծառայելու է առաջին հերթին՝ Քոչարյանին: Դա ամենևին չի նշանակում, որ այդ նախաձեռնության հետևում Քոչարյանն է, որ ստվերային պայմանավորվածություն կա նրանց միջև: Ո՛չ, կրկին անգամ ո՛չ: Հակառակը՝ այդ ճակատում հավաքվածներից ոմանք Քոչարյանի ոխերիմ թշնամիներն են, սակայն որոշիչը ոչ թե դա է, այլ, ինչպես նշեցինք, քաղաքական իրողությունները: Իսկ «Նոր Հայաստանի» տապալման դեպքում տուժելու է հասարակությունը՝ ապրելով հերթական հիասթափությունը:

Այնպես որ, այս ճակատը, ըստ էության, փակուղային նպատակադրումներով է հրապարակ դուրս եկել. հաղթելու դեպքում՝ մեծացնել Քոչարյանի՝ իշխանության վերադառնալու շանսերը, պարտվելու դեպքում՝ հանրային ապատիան երկարաձգել ևս մի քանի տարով: Ստացվում է՝ ակամա աջակցություն կա՛մ երկրորդ, կա՛մ երրորդ նախագահին: Տխուր է, բայց փաստ»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում