Goldman Sachs-ի վերլուծաբանները համաշխարհային ֆոնդային շուկաների գլխավոր ռազմավարական վերլուծաբան Փիթեր Օփենհեյմերի գլխավորությամբ այն եզրակացության են հանգել, որ աշխարհը գտնվում է ֆինանսական ճգնաժամի երրորդ փուլում, գրում է ghall.com.ua-ը:
Ֆինանսական ճգնաժամը սկսվել է 7 տարի առաջ ԱՄՆ-ում, հիփոթեքային անկումից: Երրորդ փուլին բնորոշ են հումքի ցածր գինը, Չինաստանի տնտեսական աճի դանդաղումը, ինչպես նաև մեծամասշտաբ ցածր ինֆլյացիան: