Friday, 29 03 2024
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Խնդիրները պարզ են. հանրությանը հուզում են լուծումները

Հայաստանում մեկնարկել է փրկության նոր ճակատի գործունեությունը՝ «Նոր Հայաստան» անվանումով: Ճակատը կազմել են գաղափարական տարբեր ուղղվածություն ունեցող ուժեր: Օրինակ՝ այնտեղ են զգալիորեն ազգայնական գաղափարախոսության դիրքերից հանդես եկող Հիմնադիր խորհրդարանն ու ազատական, եվրաինտեգրացիայի ջատագով «Ժառանգություն» կուսակցությունը և «Ազգային ինքնորոշում» միավորումը, այնտեղ է Գրիբոյեդով ակումբից Հմայակ Հովհաննիսյանը:

Հայաստանի համար այդպիսի քաղաքական միավորումները նորություն չեն: Դրան զուգահեռ, այդ միավորումների ստեղծումն ինքնին նաև անտրամաբանական չէ: Բանն այն է, որ Հայաստանում ստեղծված է մի վիճակ, երբ խոսքը ոչ թե քաղաքական պայքարի մասին է, այլ հենց քաղաքականության համար պայքարի: Այսինքն՝ Հայաստանում քաղաքական կյանքը ուզուրպացված է բիզնես շահեր հետապնդող մի կոնգլոմերատի շրջանակից, որը քաղաքական կուսակցության անվան ներքո զբաղված է ընդամենը այդ ուզուրպացիայի պարբերական թարմացումով, քաղաքական միջոցառումների քողի ներքո: Եվ քանի որ իրական քաղաքական պայքար չկա, որպեսզի գաղափարախոսությունների և ծրագրերի մրցակցություն լինի, տրամաբանական է դառնում, որ տարբեր գաղափարախոսությունների, անգամ հակադիր գաղափարախոսությունների տեր ուժերը միավորվում են հենց այդ մեկ ընդհանուր նպատակի՝ քաղաքական մրցակցության հնարավորության նվաճման համար, որից հետո էլ նրանք օրինական, արդար միջավայրում, խաղի օրինական կանոններով կսկսեն մրցակցել արդեն գաղափարական և ծրագրային տիրույթում:

Այսինքն՝ այս իմաստով ապագաղափարական քաղաքական միավորումները Հայաստանում տեսական իմաստով անտրամաբանական չեն: Խնդիրները առաջանում են ոչ թե գաղափարական տարաձայնությունների, այլ անձնական հողի վրա, իսկ գաղափարական տարաձայնությունները հետագայում հռչակվում են որպես պատճառ՝ իրականում հանդիսանալով ընդամենը առիթ: Ամեն ինչ կախված է լինում նրանից, թե ապագաղափարական կամ վերգաղափարական քաղաքական միավորումներում ընդգրկված առանձին ուժերը կամ անձինք իրականում ի՞նչ նպատակներ ու հավակնություններ են հետապնդում՝ նրանց բոլորի՞ համար է առաջնայինը հավասար և օրինական քաղաքական մրցակցության հնարավորության հասնելը, թե՞ կան այլևայլ նպատակներ, այդ թվում՝ նաև նմանօրինակ միավորումների ընթացքը հարկ եղած դեպքում զանազան պատճառաբանություններով արգելակելը:

Այ դա է Հայաստանի ներքաղաքական կյանքի հավերժական խնդիրներից մեկը, կարևոր խնդիրներից մեկը, երբ ընդհանուր վերանձնային նպատակներով ստեղծված միավորները, ի վերջո, դարձել են անձերի զոհ: Եվ այս տեսանկյունից, «Նոր Հայաստան» ճակատը, ներառելով տարբեր անձեր, գտնվում է հենց այդ ավանդական դարձած ճակատագրին ենթարկվելու ռիսկի տակ: Կհաղթահարվեն այդ ռիսկերը, թե ոչ՝ իհարկե, ցույց կտա ժամանակը: Սակայն եթե հաղթահարման մեխանիզմներ չեն երևում, ապա մեծ է հավանականությունը, որ անձերն ավելի շուտ կձախողեն ընդհանուր նպատակը, քան կհասցնեն դրան: Այդ տեսանկյունից խնդիրը Հայաստանի համար ունիվերսալ է բոլոր դեպքերում:

Որևէ նոր քաղաքական նախաձեռնություն, որ առաջ է գալիս կամ կուսակցության, կամ դաշինքի, կամ որևէ այլ ձևաչափով և հասարակությանը ներկայացնում է նոր կամ հին նպատակներ, բայց հավաստիացնում, որ հենց ինքը նպատակներին հասնելու ավելի արդյունավետ գործիք է լինելու, նախևառաջ ինքնաբերաբար կանգնած է մեկ անհրաժեշտության առաջ. հասարակությանը ներկայացնել հստակ ներկազմակերպական, ինքնակազմակերպական մեխանիզմներ, որոնք բավական համոզիչ կերպով ցույց կտան, որ այդ մեխանիզմների միջոցով հնարավորինս չեզոքացված է անձերի դերը, և գործընթացը կախված է մեխանիզմից: Դա ևս հարյուր տոկոս երաշխիք չէ, սակայն այդուհանդերձ հանրությանը ապահովագրում է հնարավոր մանիպուլյացիաներից, որոնց կարող է ենթարկվել այդ հարցում թրծված անձանց միջոցով:

Հանրությանն այդ մեխանիզմը ներկայացնելու անհրաժեշտության առաջ է նաև «Նոր Հայաստան» ճակատը, որտեղ համախմբվել են անձինք, որոնք նախկինում հանդես են եկել տարբեր նախաձեռնություններով և չեն հասել հռչակված նպատակներին, սահմանված արդյունքին, անգամ շատ դեպքերում չեն էլ մոտեցել դրան կամ ակամա հայտնվելով շատ մոտ՝ բարեհաջող կերպով հեռացել են ու նաև հեռացրել հանրությանը: Առավել ևս, որ նոր ճակատում ներգրավված են անձինք, որոնց կենսագրությունը, մեղմ ասած, բավական հարուստ է տարաբնույթ մանիպուլյացիաներով: Այսինքն՝ հասարակությունը պետք է տեսնի, թե ինչո՞վ է այդ գործիչների ներկայիս նախաձեռնությունը տարբերվում նրանց նախկին նախաձեռնություններից կամ փորձերից: Նրանով, որ այս անգամ անվանո՞ւմն է նոր, կամ այս անգամ նրանք որոշել են փորձել միասի՞ն: Դրանք, իհարկե, չեն կարող համոզիչ փաստարկներ լինել:

Հասարակությունը պետք է տեսնի, որ նոր փորձի հիմքում արդեն մեխանիզմներն են, ոչ թե անձերը: Միայն այդ դեպքում կարող է հանրային աջակցություն ստանալ օրակարգի տեսանկյունից իսկապես ռացիոնալ հարցադրումը, որ հանգում է Հայաստանի համար ավանդական դարձած քաղաքական ցուցանակային խաղից դուրս գալուն և իշխող համակարգին նոր խաղ պարտադրելուն՝ համակարգի խաղի կանոններին տրվելու փոխարեն:

Միևնույն ժամանակ, էական է նաև, թե հանրային մասնակցության ինչպիսի՞ աստիճան է ապահովելու նոր փորձի հիմքում դրված մեխանիզմը, եթե այն կա: Հանրության մասնակցությունը կրկի՞ն սահմանափակվում է միտինգային մասնակցությամբ կամ ոստիկանության հետ տարբեր առիթներով տարբեր աստիճանի բախումներով՝ որոնք, ի վերջո, բացի տեսարան լինելուց, որևէ կերպ չեն դառնում համակարգի դեմ պայքարի արդյունավետ գործիք, թե՞ «Նոր Հայաստանը» հանրությանն առաջարկելու է համակարգի դեմ պայքարի, համակարգին նոր խաղ և խաղի նոր կանոն պարտադրելու գործընթացի մասնակցության որակապես նոր հնարավորություն:

Հայաստանի ներքաղաքական զարգացումների տրամաբանությունը քաղաքական սուբյեկտների համար վաղուց է հասունացրել այդօրինակ հարցադրումների միջով անցնելու անհրաժեշտությունը: Խնդիրները շատ պարզ են, հետևաբար քաղաքական խմբերը կա՛մ դրանք լուծում և հանրության առաջ դնում են արդեն լուծվածության փաստեր՝ առանց հնչեղ նախաբանների և տեքստերի, կա՛մ հանրությանը ներկայացնում են լուծման հստակ առաջարկներ դերերի և անելիքի մասով՝ հանրությունից նույնքան հստակ և որոշակի արձագանք ստանալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում